Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առանց կոֆեինի թարմանալու 7 միջոց. 1in.am

Առանց կոֆեինի թարմանալու 7 միջոց. 1in.am

Դիետոլոգները մի քանի միջոցներ են առաջարկում, որոնք օգնում են թարմանալ առանց կոֆեին օգտագործելու, գրում է news.online.ua –ը:

 

1. Թեյ կամ այլ հեղուկ օգտագործել: Փորձեք 2-3 գդալ շաքարավազով թեյ պատրաստել: Թեյից բացի, թարմացնում են նաև բազուկի և նռան հյութերը:

 

2. Ականջների բլթակների մերսում: Հին Արևելքի բժիշկների կարծիքով՝ բլթակների վրա այնպիսի կետեր կան, որոնք ակտիվացնում են ներքին օրգանների աշխատանքը: Փորձեք մերսել բլթակները կամ ամբողջ ականջախեցին, եթե ամբողջ գիշեր աշխատել եք, և հարկավար է շտապ թարմանալ:

 

3. Թթվածին շնչել: Օդափոխեք սենյակը, սակայն դա արեք առանց օդորակիչի օգնության: Եթե դա քիչ է, ապա կարող եք փողոց դուրս գալ կամ գոնե կանգնել պատուհանի մոտ:

 

4.Ավելի շատ շարժումներ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ակտիվացնում է օգանիզմը: Եթե տանն եք աշխատում, ապա կարող եք 10 րոպեով տանից դուրս գալ, թեկուզ խանութ գնալ: Սակայն, եթե ընդհանրապես ուժ չունեք, կարող եք քայլել թաթերի վրա, ձգվել և մի քանի անգամ սեղմել ափերը:

 

5. Սառը ցնցուղ: Կարելի է ոչ թե հենց ցնցուղ ընդունել, այլ երեսը սառը ջրով լվանալ կամ ափերի մեջ սառը ջուր պահել: Դա ոչ միայն թարմացնում է օրգանիզմը, այլև օգնում է կենտրոնանալ:

 

6. Անանուխի հոտը շատերի մոտ ասոցացվում է թարմության հետ: Փորձեք թաշկինակը անանուխի յուղով թրջել կամ անանուխի մաստակ ծամեք: Եթե այդ երկուսը անհասանելի են, ապա կարող եք մի կտոր կիտրոն ծամել:

 

7. Փորձեք օրգանիզմը սպիտակուցներով և բարդ ածխաջրերով հարուստ սննդով հագեցնել: Քաղցրավենիքից խուսափեք, դրան փոխարեն մրգեր օգտագործեք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. naturveda.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ